Mekum Soft

Ի՞նչ է cash flow-ն եւ ինչպե՞ս կազմել այն

Ի՞նչ է cash flow-ն եւ ինչպե՞ս կազմել այն

Cash flow կամ դրամական միջոցների հոսքի մասին հաշվետվություն։ Սա այն կարեւորագույն հաշվետվություններից է, որը միշտ պետք է լինի ֆինանսական տնօրենի սեղանին՝ բիզնեսի վճարունակությունը գնահատելու եւ վերահսկելու համար։

Ինչ է կանխիկ հոսքը:

 Cash flow-ը որոշակի ժամանակահատվածի համար դրամական մուտքերի եւ ելքերի մասին տեղեկությունն է: Cash flow-ը ցույց է տալիս, թե որքանով է արդյունավետ ընկերությունը կառավարում իր կանխիկ գումարը և արդյոք այն կարող է ծածկել իր ծախսերը:

Այս հաշվետվությունում դրամական հոսքերը բաժանվում են հետեւյալ երեք խմբերի մեջ։

Գործառնական գործունությունը կազմակերպության հիմնական հասույթ առաջացնող գործողություններն են: այլ կերպ ասած, դրանք բիզնեսի հիմնական գործունեությունից առաջացող հոսքերն են։

Օրինակ`

Ներդրումային գործունեություն.Ներդրումային գործունեությունն իրենից ներկայացնում է երկարաժամկետ ակտիվների ձեռքբերումն ու օտարումը և այլ ներդրումներ, որոնք չեն հանդիսանում դրամական միջոցների համարժեքներ:

Օրինակ`

Ֆինանսավորմա գործունեությունը այն գործունեությունն է, որը հանգեցնում է կազմակերպության կողմից ներդրված սեփական կապիտալի և փոխառու միջոցների չափի և կազմի փոփոխությունների:

Օրինակ`

 Գոյություն ունի դրամական հոսքերի կազմման երկու մեթոդ

Ուղղակի մեթոդի համաձայն ներկայացվում են համախառն գործառնական դրամական միջոցների մուտքերի խոշոր դասերը (օրինակ, հաճախորդներից հավաքագրված դրամական միջոցները) և համախառն գործառնական դրամական վճարումները (օրինակ, մատակարարներին և աշխատակիցներին կատարված դրամական վճարումները): Այս համախառն գործառնական դրամական միջոցների հոսքերը համախմբվելով կազմում են կազմակերպության զուտ գործառնական դրամական միջոցների հոսքերը:

ՈՒղղակի մեթոդով դրամական հոսքերը հաշվարկվում են հետեւյալ կերպ՝

Cash Flow=ՄՈՒՏՔԵՐ-ԵԼՔԵՐ

Այս մեթոդի թերությունը կայանում է նրանում,որ չի բաահայտվում ստացված ֆինանսական արդյունքի և դրամական հոսքերի փոխկապակցվածությունը։ Դրանց գումարների միջև առկա են էական տարբերություններ, որոնք պայմանավորված են կարևոր առանձնահատկությամբ` հաշվապահական հաշվառման մեջ.

Անուղղակի մեթոդով դրամական հոսքերի հաշվետվության կազմման համարկազմակերպության զուտ շահույթը ճշգրտվում է ոչ  դրամական ծախսերով՝ օրինակ մաշվածության գումարով,դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի փոփոխություններով;

Անուղղակի մեթոդը հնարավորություն է տալիս գնահատելու կազմակերպության գործունեության
տարբեր տեսակաների միջև փոխադարձ կապերը,ցույց է տալիս հաշվետու ժամանակաշրջանում զուտ շահույթի և շրջանառու կապիտալում փոփոխությունների փոխադարձ կապերը:

Ձեզ կարող են նաեւ հետաքրքրել հետեւյալ թեմաները

harkayin-hashvetvutyunner-mikrodzernarkatirutyan-hamar

Հարկային հաշվետվությունները միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

harkayin-hashvetvutyunner-mikrodzernarkatirutyan-hamar

Հարկային հաշվետվությունները միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

Ղեկավարի ամենասիրելի 3 ֆունկցիաները Մեկում ծրագրում

Ղեկավարի ամենասիրելի 3 ֆունկցիաները Մեկում ծրագրում

mekumi-amenasireli-funkcianery

Հաշվապահների ամենասիրելի ֆունկցիաները Մեկումում

mekumi-amenasireli-funkcianery

Հաշվապահների ամենասիրելի ֆունկցիաները Մեկումում

Գրանցման հայտ