
Ցանկացած հաշվապահի ճիշտ աշխատանքի հիմքում առաջնային պարտականություններից են հարկային հաշվետվությունները ժամանակին ներկայացնելը և խուսափելը սխալներից ու ուշացումների արդյունքում առաջացած խնդիրներից։
Հարկային հաշվետվությունների պարբերականությունը, կախված հարկատեսակից, կարող է լինել ամսական, եռամսյակային կամ տարեկան։
Հաշվետվությունների կազմման և ներկայացման համար մասնագետը պետք է իմանա մի շարք կարևոր պահանջների մասին։
Հաշվապահը պետք է լավ տիրապետի և հետևի փոփոխվող հարկային օրենսդրությանը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
25%
Պետք է կարողանա իրականացնել յուրաքանչյուր հարկային հաշվետվության լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը։
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
25%
Պետք է իմանա և օգտագործի օրենքի շրջանակում հարկային արտոնություններն ու թեթևացումները, որոնք կգործեն ի շահ բիզնեսի։
ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25%
Հաշվապահը պետք է հետևի հարկային հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետներին, քանի որ դրանց ուշացումները կարող են ունենալ տհաճ հետևանքներ, ինչպիսիք են տարատեսակ տուգանքները։
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
25%