Բիզնեսում ֆինանսական ցուցանիշների վերահսկողությունն ամեն օրվա աշխատանք է։ Չնայած դրան շատ բիզնեսմեններ թերագնահատում են աշխատանքի այս մասը ենթադրելով, որ մասնագետն, ով զբաղվում է այս աշխատանքով՝ հաշվապահը կամ ֆինանսիստը, պետք է հետևեն դրանց։
Իհարկե այստեղ կա ճշմարտություն։
Բայց բիզնեսում հիմնական կարեւոր որոշումներ կայացնողը հենց ինքը բիզնեսմենն է։ Իսկ նման որոշումները շատ հաճախ ուղղակիորեն հիմնված են որոշ ցուցանիշների մասին, նրա ունեցած ինֆորմացիայի հիման վրա։
Եվ այսպես, որոնք են այն ցուցանիշները որոնք ամսական կտրվածքով պետք է լինեն բիզնեսմենի ուշադրության կենտրոնում՝ խնդիրներից խուսափելու ու ամեն ինչ վերահսկողության տակ պահելու համար։
Եկամուտ-ծախս հարաբերակցություն․
Այս ինֆորմացիային կարևոր է տիրապետել հասկանալու համար, թե ինչպես է աշխատում բիզնեսը՝ շահույթով թե վնասով։ Անգամ վնասով աշխատելու դեպքում ընթացիկ ինֆորմացիա ստանալու շնորհիվ շատ ավելի հեշտ է հասկանալը թե վնասի պատճառը որն է եղել՝ ինչ-ինչ ծախսերի գերակատարումը, թե օրինակ որոշ պլանավորված եկամուտների թերակատարումը։
Դեբիտորների, կրեդիտորների եւ սպասվելիք ֆինանսական մուտքերի մասին տվյալներ
Տիրապետելով այս ինֆորմացիային հնարավոր է ընթացիկ ժամանակահատվածում հասկանալ, թե որքան պարտք ունի բիզնեսը, որը ենթակա է մարման, որքան են իրեն պարտք ու ինչպիսին է իր մոտ այդ պարտքերի հավաքագրման պրոցեսն ընթանում։
Տեղեկություններ ընթացիկ հարկերի ծավալի վերաբերյալ․
Բիզնեսմենը հարկերի մասին ինֆորմացիան հիմնականում ստանում է արդեն հաշվետվության ներկայացման ժամանակ, երբ արդեն գումարները վճարելու ժամանակն է, ու մեծ հաշվով որևէ բան չի կարող այդ փուլում փոխել։
Ընթացիկ ժամանակահատվածի ընթացքում տեղեկություններ ստանալու դեպքում հնարավոր է կայացնել որոշումներ, ձեռնարկել միջոցառումներ, ինչի շնորհիվ վերջնական վճարման ենթակա հարկային գումարները կլինեն նախապես բիզնեսի պլանավորած գումարների սահմաններում։
Այս ցուցանիշները բիզնեսմենը հիմնականում ստանում է հաշվապահից՝ սեփական նախաձեռնությամբ։ Մեկում ծրագրի շնորհիվ բիզնեսմենը կարիք չունի ամեն անգամ անձամբ դիմելու հաշվապահին այս տվյալները ստանալու համար։
Ցանկացած պահի մուտք գործելով համակարգ բիզնեսմենը տեսնում է իրեն անհրաժեշտ տեղեկությունները՝ անգամ ոչ աշխատանքային ժամերին։