Ծրագրով կարող են աշխատել ինչպես մասնավոր այնպես էլ հանրային հատվածի կազմակերպությունները։
Ոչ, ծրագիրը աշխատում է օնլայն տարբերակով։
Կարող եք օգտվել ծրագրի փորձնական տարբերակից, այն հնարավորություն է տալիս 14 օր անվճար օգտվել ծրագրի ամբողջ գործիքակազմից։
Մեկում ծրագիրը նախատեսված է բիզնեսների, հանրային հատվածի կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների(հիմնադրամներ, ՀԿ-ներ և այլն) հաշվապահությունը ավտոմատացնելու համար․...
Ծրագիրը հնարավորություն է տալիս կազմակերպությունում արդյունավետ, արագ և ճիշտ կառավարել ֆինանսները և կադրերը։
Ծրագրում ամբողջովին ավտոմատացված են հետևյալ բաժինների աշխատանքը՝
-հաշվապահություն
-կադրային հաշվառում
-գնումների գործընթաց
Մեկումը հնարավորություն է տալիս հեշտացնել այնպիսի աշխատանքների իրականացում ինչպիսիք են՝
Հաշվապահություն (ֆինանսական և հարկային հաշվառում)․ Ծրագիրը ամբողջությամբ ավտոմատացնում է բիզնեսում հաշվապահության բաժինը։ Ցանկացած պահի հնարավոր է տեսնել հարկային պարտավորությունների չափը՝շրջանառության հարկ, եկամտային հարկի և այլն( հարկերի հաշվետվությունների ստացմանը կարող եք ծանոթանալ Ուղեցույց բաժնում)։
Ցանկացած պահի կարող եք տեսնել կարևոր ֆինանսական ցուցանիշներ ձեր բիզնեսի մասին։ Նաև ավտոմատ կազմվում են անհրաժեշտ բոլոր հաշվետվությունները։
Կադրային գործի իրականացում․ Այս բաժնում առանձնահատուկ են հրամանների ավտոմատ գեներացումը, օրինակ՝ աշխատակցի ազատման հրամանի դեպքում ավտոմատ կերպով գեներացվում է տվյալ աշխատակցի կուտակած արձակուրդային օրերի քանակը, որի հիման վրա հաշվարկվում է վերջնահաշվարկը ու ավտոմատ գեներացվում է պաշտոնի ավարտի ամսաթիվը։ Ծրագրում հնարավոր է իրականացնել աշխատակիցների ներկա-բացակա ցանկացած ժամանակահատվածի համար։
Ավտոմատ կերպով ծրագրում իրականացվում է նաև աշխատավարձի հաշվարկը։
Ծրագրի հիմնական առանձնահատկություններն են՝
Ծրագիրը աշխատում է օնլայն տարբերակով։ Այն ունի պարզ, հասկանալի ինտերֆեյս, բաղկացած է 5 հիմնական բաժիններից՝ հաշվապահություն, կադրային հաշվապահություն, ձեռքբերումներ/իրացումներ, դրամական հոսքեր, հիմնական միջոցներ։
Ծրագիրը հեշտությամբ աշխատում է MS Office, MS Excel ծրագրերի հետ։
Ծրագրում հարկային հաշիվները կարող են արտահանվել e-invoicing համակարգ։
Տվյալների ներմուծման վրա ժամանակ չծախսելու համար, ծրագիրը թույլ է տալիս տվյալները ներմուծել MS Excell ծրագրից․
Ծրագրի միջոցով ցանկացած պահի հնարավոր է՝
1.ավտոմատ գեներացնել ձեր հարկման համակարգին բնորոշ հաշվետվությունները հաշված վայրկյանների ընթացքում եւ վերջիններս ներբեռնել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, ինչը նախկինում ժամերի աշխատանք էր պահանջում։
2.տեսնել առկա հարկային պարտավորությունները ու չունենալ ոչ մի անտեսված կամ մոռացված պարտքի վտանգ,
3.տեսնել թե որքան գումար եք պարտք դուք եւ որքան են պարտք ձեզ,
4.տեսնել առանձին նյութական արժեքների գծով պահեստում առկա մնացորդը, ինչը օգնում է՝ թե նոր պատվերներ գրանցելիս թե վաճառքներ պլանավորելիս
5.տեսնել աշխատակիցների մասին ցանկացած ինֆորմացիա՝ սկսած բացակայությունների մասին տվյալներից մինչեւ փոխարինումներ, արտաժամյա աշխատանք եւ ցանկացած այլ գործարք՝ առանց որեւէ աշխատակցի ներգրավման
6. տեսնել եկամուտների ու ծախսերի կառուցվածքը՝ ըստ բիզնեսի ունեցած գործունեության ոլորտների։ Հատկապես օգտակար հնարավորություն է այն կազմակերպությունների համար, որոնք միաժամանակ զբաղվում են մի քանի գործունեության տեսակներով՝ արտադրական, հանրային սննդի եւ այլն։
7.տեսնել թե առաջարկվող պրոդուկտների, ծառայությունների տեսականուց յուրաքանչյուրն ինչ ծավալի շահութաբերություն է ապահովում, ինչի շնորհիվ հետագայում կարելի է կենտրոնանալ առավել բարձր շահութաբերություն ապահովող պրոդուկտների վաճառքի վրա, մաքսիմալացնել ստացվող արդյունքները։
Բացի նշված գործողություններից ծրագիրը հնարավորություն է տալիս վարել ամբողջ հաշվապահությունը՝
1.խնայելով անհավանական մեծ ժամանակ,
2.բացառելով սխալների հավանականությունը,
3.ավտոմատացնելով մեխանիկական ձանձրալի աշխատանքների մեծ մասը։
.